Թեթև, օգտակար գարնանային աղցան

Պեկինյան կաղամբով պատրաստվող աղցանները առանձնանում են շատ նուրբ համով և շատ հյութեղ են ստացվում։

Պեկինյան կաղամբով և հազարով աղցան

Բաղադրությունը`

  • 300 գրամ պեկինյան կաղամբ
  • 1 կապ հազար
  • 1 հատ խոշոր գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • մի քանի ճյուղ համեմ
  • մի քանի ճյուղ մաղադանոս
  • մի քանի ճյուղ սամիթ
  • 3 ճ/գ լիմոնի հյութ
  • 3 ճ/գ ձեթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Պեկինյան կաղամբը և հազարը լվանալ, չորացնել և կտրատել։
2․Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով։
3․Գլուխ սոխը և կանաչիները մանր կտրատել։
4․Բոլոր կտրատած մթերքները խառնել իրար, ավելացնել ձեթը, լիմոնի հյութը, աղը և սև պղպեղը։


Բարի ախորժակ։

Оцените статью