Ինչպե՞ս ճիշտ սառեցնել ելակը: Կարծես ոչ մի բարդ բան չկա: Սակայն կան գաղտնիքներ, որոնց շնորհիվ ձմռանը կկարողանաք վայելել ամենահամեղ ելակը:
Ելակը սառեցնելու բաղադրատոմս.
- Լվանալ ելակը: Հարկավոր է լվանալ մաս-մաս և արագ, որպիսի այն չհասցնի ջուր ներծծել:
- Լվանալուց հետո դրեք այն թղթե սրբիչի վրա: Թողեք 20 րոպե:
- Հետացրեք ելակի պոչիկները, իսկ հատապտուղը կտրեք մեջտեղից:
- Տարայի մեջ ելակի առաջին շերտը դնել կտրվածքով դեպի վերև, շաքարավազ լցնել, ելակի երկրորդ շերտը պիտի լինի կտրվածքով դեպի ներքև:
- Հարմար է տարայի մեջ տոպրակ դնել, իսկ ելակները մեջը տեղավորելուց հետո կապել այն: Երբ ամեն ինչ արված է, տարան դնել սառցարանը:
- 2-3 օրից տոպրակը կարելի է հանել տարայից և այդպես պահել սառցարանի մեջ:
- Ստացվում են հարմար քառակուսի չափաբաժիններ և շատ տեղ չեն գրավում:
Հետևելով այս խորհուրդին, կկարողանաք պահպանել ելակի համն ու անուշ բույրը: