Այս սոուսը ձմռանը հիանալի լրացում կդառնա նույնիսկ ամենահասարակ ուտեստների համար: Սոուսը ստացվում է շատ անուշաբույր, ախորժելի և մի քիչ կծու:
Բաղադրիչների նշված քանակից ստացվում է մոտ 3 լիտր սոուս:
Ինչ է անհրաժեշտ.
- լոլոիկ՝ 3կգ
- սոխ՝ 03կգ
- բուլղարական պղպեղ՝ 0.5կգ
- կծու պղպեղ՝ 1 հատիկ
- սխտոր՝ 4-5 պճեղ
- ձեթ՝ 0.5բժ
- քացախ՝ 0.5բժ
- աղ՝ 2ճ.գ.
- շաքարավազ՝ 2ճ.գ.
- համեմունքներ
Պատրաստման եղանակ.
Լոլիկը լվանալ, կտրել ներքևի հատվածը:
Սոխը մաքրել, պղպեղն ազատել կորիզներից և կտրատել ձողիկների:
Լոլիկն աղալ: Արդյունքում ստացվում է մոտ 3լ զանգված: Աղալ նաև սոխը, պղպեղը և կծու պղպեղը:
Բանջարեղենային պյուրեն լցնել կաթսայի մեջ, ճզմել սխտորը, ավելացնել աղը, շաքարավազը, ձեթը և եփել միջին կրակի վրա:
Հասցնել եռման, ավելացնել քացախը և եփել 1 ժամ:
Ընթացքում ավելացնել համեմունքները:
Երբ սոուսը պատրաստ լինի, այն լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և հերմետիկ փակել:
Համեղ և անուշաբույր սոուսը պատրաստ է:
Բարի ախորժակ…