Խմորն ընդամենը 15 րոպեում է պատրաստվում․․․ այն մի քանի օր կարելի է պահել սառցարանում․․․

Եթե չեք սիրում գործ ունենալ խմորիչով խմորի հետ, ուրեմն չգիտեք այս բաղադրատոմսի մասին: Այսպես կարող եք պատրաստել խմորն ընդամենը 15 րոպեում: Այն ստացվում է միշտ և բոլորի մոտ: Նաև կա հաճելի բոնուս. այս խմորը չի թթվում, այն մի քանի օր կարելի է պահել սառցարանում:

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 11 գ չոր խմորիչ
  • 500մլ  գոլ կաթ
  • 5 բաժակ ալյուր
  • 2 ճ.գ. շաքարավազ
  • 1/2 թ.գ. աղ
  • 2 ճ.գ. ձեթ

Լցնում ենք 4 բաժակ ալյուրը և խմորիչը, հետո քիչ-քիչ ավելացնում ենք գոլ կաթը, ավելացնում ենք աղը, շաքարավազը, ձեթը և խառնում ենք: Մաս-մաս ավելացնում ենք մնացած ալյուրը: Հունցում ենք խմոր:

Խմորը պատրաստ է: Այժմ դրեք այն տոպրակի մեջ և ուղարկեք սառնարանը՝ առնվազն 2 ժամով: Նշված քանակի բաղադրիչներից բավականին շատ խմոր է ստացվում, միջին չափի մոտ 60 կարկանդակ կարող եք պատրաստել:

Բարի ախորժակ։

Оцените статью