Կաղամբով հյութեղ և համեղ աղցանի բաղադրատոմս։ Այն հիանալի լրացում է ցանկացած ուտեստի համար, իսկ ձեր ընտանիքի անդամները ձեզ շնորհակալ կլինեն։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կաղամբ, ցանկալի է նոր՝ 650գ
- սոխ՝ 1 հատ
- ծովախեցգետնի ձողիկներ՝ 250գ
- պինդ պանիր՝ 100գ
սոուսի համար․
- թթվասեր՝ 200գ
- մի պտղունձ աղ
- 0,5թ․գ․ սխտորի փոշի
- 1ճ․գ․ ոչ կծու մանանեք
Պատրաստման եղանակ․
Կաղամբը բարակ կտրատել։ Լցնել խորը աղցանամանի մեջ։
Բարակ կտրատել նաև սոխը և ավելացնել կաղամբին։
Ծովախեցգետնի ձողիկները խորանարդաձև կտրատել։ Ավելացնել մյուս բաղադրիչներին։
Պինդ պանիրն անցկացնել քերիչով։ Խորը ափսեի մեջ խառնել թթվասերը, աղը, սխտորի փոշին և մանանեխը։ Խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։
Պատրաստի սոուսն ավելացնել աղցանին, խառնել և մատուցել։
Բարի ախորժակ։