Կաղամբով և գազարով աղցանի հետաքրքիր տարբերակ

Ինչպես պատրաստել կաղամբով աղցանը, որ այն ունենա առանձնահատուկ համ և տեսք։

Կաղամբով և գազարով աղցան

Բաղադրությունը`

  • 300 գրամ կաղամբ
  • 1 հատ խոշոր գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 ճ/գ քունջութ
  • 1 ճ/գ քացախ
  • 3 ճ/գ ձեթ
  • համեմ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`

1.Կաղամբը երկար և բարակ կտրատել: Վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ ավելի հյութալի դառնա:
2.Գազարը լվանալ և անցկացնել խոշոր քերիչով: Սոխը մաքրել և մանր կտրատել: Բոլորը միասին խառնել:
3.Ավելացնել մանր կտրատած համեմը, սև պղպեղը, քունջութը, քացախը, ձեթը: Խառնել և մատուցել:

Կաղամբով և գազարով աղցան – Մարիետա Թադևոսյանի բլոգ

Բարի ախորժակ։

Оцените статью