Կաղամբ «Պրովանսալ»՝ խրթխրթան և շատ համեղ, ավելի հետաքրքիր, քան սովորական թթու կաղամբը

Որքա՜ն հաճելի է ձմռանը կարտոֆիլ եփել և ուտել խրթխրթան թթու կամ մարինացված կաղամբով: Ի դեպ, վերջին տարբերակն ինձ ավելի շատ է դուր գալիս: Սովորական թթու կաղամբը համով զգալիորեն զիջում է մարինացված «Պրովանսալ»-ին:

Միակ բանը, որ պետք է հիշեք՝ Ձեզ հարկավոր չէ կաղամբը սեղմել ձեռքերով՝ աղ և շաքարավազ ցանելով: Այն պետք է մնա  խրթխրթան:

Ինչ է պահանջվում.

1 կգ սպիտակ կաղամբ,

300 գ քաղցր կարմիր բուլղարական պղպեղ,

200 գ գազար,

2-3 պճեղ սխտոր,

100 մլ արևածաղկի ձեթ,

100 մլ ջուր,

20 մլ քացախ 9%,

50 գ շաքարավազ,

20 գ աղ:

Պատրաստումը.

Կաղամբը մանր կտրատեք դանակով կամ հատուկ քերիչով: Լցրեք հարմար ամանի մեջ, որտեղ այն մարինացվելու է:

Ավելացրեք աղ և շաքարավազ:

Խառնեք ձեռքերով, բայց ոչ շատ կոպիտ, որպեսզի կաղամբը չփափկի:

Մաքրեք, լվացեք գազարը,  անցկացրեք քերիչով: Ավելացրեք կաղամբին:

Մաքրեք պղպեղը սերմերից և պոչերից, կտրեք փոքր շերտերով:

Սխտորը մամլեք, ավելացրեք ամանի մեջ: Լցրեք արևածաղկի ձեթ:

Այժմ ավելացրեք քացախ և խառնեք գդալով, այլևս պետք չէ կաղամբը ձեռքերով խառնել:

Վերջում մի փոքր տաք ջուր լցրեք (50-60 աստիճան): Խառնեք: Պետք է նրա վրա  ծանրություն դնեք: Հարմար է պարզապես ծածկել ափսեով և դրա վրա տեղադրել մեկ բանկա ջուր:

Կաղամբը թողեք, որ մարինացվի սենյակային ջերմաստիճանում մոտ 3 ժամ, կամ կարող եք այն թողնել սառնարանում ամբողջ գիշեր:

Այժմ կարող եք թթու կաղամբը դնել ապակե տարաների մեջ և պահել սառնարանում մոտ 10 օր:

Պատրա՛ստ է: Մատուցելուց առաջ թարմ կանաչիներ շաղ տվեք: Բարի՜ ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 15 times, 15 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: