Սուրբ Հարությունը ամենալուսավոր տոնն է։ Այս տարի այն նշվելու է ապրիլի 9-ին։ Սակայն արդեն հիմա կարող եք պահպանել հետաքրքիր մտահղացումներ՝ տոնին պատշաճ կերպով պատրաստվելու համար։
Ձուն եփելիս չմոռանաք ջրին 1-2 ճ․գ․ աղ ավելացնել, որ դրանք չճաքեն։
Գունավոր հավկիթ
- եփեք ձուն, թողեք, որ չորանա;
- փաթաթեք սպիտակ անձեռոցիկով;
- այնուհետև անձեռոցիկով ձուն լավ թրջեք քացախի մեջ;
- հավկիթի վրա բոլոր կողմերից ներարկիչի մեջ լցրած գույնզգույն ներկեր կաթացրեք;
- թողեք 2 ժամ ափսեի վրա, որ ներկերը չորանան;
- հանեք անձեռոցիկը։