Շուտով գարուն է, մոտ է Սուրբ Զատիկը․․․ պահպանեք կուլիչի բաղադրատոմսը, այն լավագույնն է։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ալյուր՝ 350գ
- թարմ խմորիչ՝ 20գ, կամ չոր խմորիչ՝ 7գ
- կաթ՝ 110մլ
- շաքարավազ՝ 80գ
- աղ՝ 0,5թ․գ․
- ձու և դեղնուց՝ յուր․ 1 հատ
- հալացրած կարագ՝ 40գ
- կարագ՝ քսելու համար, 120գ
- չամիչ՝ 200գ
- նուշ կամ այլ ընկուզեղեն՝ 100գ
- վանիլին
Պատրաստման եղանակ․
Բոլոր բաղադրիչները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի։
Ալյուրն ու փխրեցուցիչը մաղել։
Խմորիչը միացնել գոլ կաթի, մի քիչ շաքարավազի հետ։
Խառնել ձուն, շաքարավազը, վանիլինը, դեղնուցը, հարել ամբողջ զանգվածը։
Ալյուրի մեջտեղի հատվածում փոսիկ անել և լցնել խմորիչային և ձվային զանգվածները, աղ ավելացնել, հալացրած կարագ և ձեռքերին չկպչող խմոր հունցել։
Ծածկել խմորը տոպրակով և 15 րոպե թողնել տաք տեղում։
Չամիչը 10-15 րոպե թողնել եռման ջրի մեջ և քամել, թողնել սրբիչի վրա, որ չորանա։
Նուշը թեթևակի բովել։
Խմորը բաժանել 3 մասի, տրորել և նորից ծածկել տոպրակով, թողնել 10 րոպե։
Սեղանին ալյուր ցանել, գրտնակել, կարագ քսել և չամիչ ու մանրացրած նուշ ցանել։ Փաթաթել ռուլետի պես, ծածկել տոպրակով և թողնել 15 րոպե։
Խմորի բոլոր մասերից ռուլետներ պատրաստել։ Յուրաքանչյուր ռուլետը կտրել մեջտեղից՝ երկարությամբ, չկտրել միայն եզրը, փաթաթել՝ ինչպես պատկերված է նկարում։
Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և ռուլետները դնել մեջը, ծածկել տոպրակով և թողնել 20 րոպե։
Ջեռոցը տաքացնել մինչ 200 ջերմաստիճանի և թխել 10 րոպե, իջեցնել ջերմաստիճանը մինչ 180 աստիճանի և թխել 10 րոպե՝ ծածկելով փայլաթղթով։ Հանել փայլաթուղթը և ևս 15 րոպե։
Կուլիչներին շաքարի փոշի ցանել։
Բարի ախորժակ։