Կուլիչի հիանալի բաղադրատոմս։ Այնքան պարզ է, որ գլուխ կհանեն նույնիսկ անփորձ տանտիրուհիները:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
գոլ կաթ՝ 2 բաժակ+2ճ.գ.
ձու՝ 6 հատ
չոր խմորիչ՝ 1 ճ.գ.
շաքարավազ՝ 2 բաժակ
կարագ՝ 230 գ
աղ՝ 0,5 թ.գ
թթվասեր՝ 0,5 բաժակ
վանիլին՝ 1 տուփ
ալյուր՝ 9 բաժակ
չամիչ՝ 150 գ
Պատրաստման եղանակ.
Գոլ կաթը լցնում ենք խորը տարրայի մեջ: Ավելացնում ենք 6 հատ ձուն: Դրանք պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի: Հետո լցնում ենք գոլորշու վրա հալեցրած կարագն ու թթվասերը:
Հաջորդիվ ավելացնում ենք շաքարավազը, չոր խմորիչը և վանիլինը: Խառնում ենք այնքան, որ շաքարավազը լիովին լուծվի:
Այժմ ավելացնում ենք ալյուրի կեսը՝ փոքր չափաբաժիններով, ընթացքում խառնում ենք:
Լցնում ենք մնացած ալյուրը, չամիչը և փափուկ խմոր ենք հունցում: Ի դեպ, չամիչը նախորոք 5 րոպե դրեք եռման ջրի մեջ, հետո չորացրեք սրբիչով և նոր ավելացրեք խմորին:
Տարրան փակում ենք և 2-3 ժամ թողնում ենք տաք վայրում:
Խմորը լցնում ենք ձևավոր ամանների մեջ՝ կիսով չափ, քանի որ թխվելու ընթացքում խմորը շատ է բարձրանալու:
Խմորը դնում ենք մինչև 180 աստիճան թաքացրած ջեռոցը, մոտը 35-40 րոպե: Խմորի պատրաստ լինելը կարելի է ստուգել չոփիկի օգնությամբ:
Ինչպես տեսնում եք, կուլիչը շատ հեշտ է պատրաստվում, իսկ այս տարի Սուրբ Զատիկը նշվում է ապրիլի 9-ին:
Բարի ախորժակ։