Կուլիչի լավագույն տարբերակներից մեկն է․ ստացվում են նուրբ, փափուկ, օդային։ Իսկ համը․․․հրաշալի է․․․
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կաթ՝ 500մլ
- ալյուր՝ 1,2կգ
- կարագ՝ 200գ
- չոր խմորիչ՝ 11գ
- ձու՝ 6 հատ
- շաքարավազ՝ 250գ
- չամիչ՝ 300գ
- վանիլին՝ 1թ․գ․
- զարդարելու համար գունավոր հատիկներ
Պատրաստման եղանակ․
Կաթը գոլացանել և մեջը լուծել խմորիչը։
500գ ալյուր ավելացնել և լավ խառնել։
Թողնել գոլ տեղում։ Ծածկել սրբիչով։ Մոտ 30 րոպե անց զանգվածը կբարձրանա։
Առանձնացնել հավկիթների սպիտակուցներն ու դեղնուցները։ Դեղնուցները խառնել շաքարավազի և վանիլինի հետ։
Սպիտակուցին մի պտղունձ աղ ավելացնել և հարել՝ մինչ սպիտակ փքուն փրփուր կստացվի։
Խմորիչային զանգվածին դեղնուցներն ավելացնել և խառնել։
Ավելացնել նաև փափկած կարագը, նորից խառնել։ Միացնել սա հարած սպիտակուցի հետ, գդալով խառնել։
Լցնել մնացած ալյուրը, խմոր հունցել։ Խմորը չպիտի շատ պինդ լինի, բայց և չպետք է կպչի ձեռքերին։
Խմորը թողնել տաք տեղում և թույլ տալ, որ 1 ժամվա ընթացքում բարձրանա։
Չամիչը լցնել եռման ջրի մեջ և 15 րոպե անց քամել։
Արդեն պատրաստի խմորի մեջ լցնել չամիչը, նորից հունցել և դնել տաք տեղում։
Խմորը պիտի լավ բարձրանա։
Ֆորմաներին կարագ կամ ձեթ քսել և լցնել խմորը։ Պիտի լցվի ֆորմաների 1/3 մասը, քանի կուլիչիները բարձրանալու են։ Ծածկել սրբիչով։
Երբ խմորը ևս մի անգամ բարձրանա՝ արդեն ֆորմայի մեջ, ջեռոցը տաքացնել մինչ 100 ջերմաստիճանի և կուլիչները թխել 10 րոպե։ Հետո ջերմաստիճանը բարձրացնել մինչ 180 և թխել ևս 20-30 րոպե։ Դա կախված է ձեր ֆորմայի չափից։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։
Սպիտակ ջնարակի համար հարել մի քանի սպիտակուց՝ մի պտղունձ աղ ավելացնելով։ Տաք կուլիչներին ջնարակ քսել և զարդարել գունավոր հատիկներով կամ ցուկատներով։
Բարի ախորժակ։