Համեղ ու օգտակար կոմպոտ… Փորձել եմ տասնյակ բաղադրատոմսեր, սակայն այս տարբերակը լավագույնն է

Առանց կրկնակի եռացման ու ստերիլիզացման կոմպոտի բաղադրատոմսը կիրառում եմ արդեն շուրջ 15 տարի: Կոմպոտը հանգիստ կարող եք պահել անգամ մինչև հաջորդ ամառ, նույնիսկ խոհանոցային պահարաններում: Կոմպոտը կարող եք պատրաստել տարբեր հատապտուղներից:

3լ բանկայի համար անհրաժեշտ է.

  • հատապտուղ՝ 300գ
  • շաքարավազ՝ 150-200գ
  • կիտրոնաթթու՝ 2թ.գ.

Ինչպես պատրաստել կոմպոտը.

Ես այսպիսի կոմպոտ ամռանը հաճախ եմ եփում ու կաթսայով պահում սառնարանում: Վստահեցնում եմ, որ լավագույն զովացնող ըմպելիքն է:

Компот из черной смородины на зиму

Հատապտուղները լվանում ու չորացնում եմ, լցնում մաքուր 3լ բանկայի մեջ: Նախապես ստերիլիզացնում եմ ինչպես բանկաները, այնպես էլ կափարիչները:

Ավելացնում եմ շաքարավազը, կիտրոնաթթուն: Եթե բալից եք պատրաստում կոմպոտ, կարող եք ավելացնել շաքարավազի քանակը:

Компот из клубники

Լցնում եմ եռացող ջուր ու բանկան հերմետիկ փակում:

Բանկաները զգուշորեն 2-3 անգամ շուռ եմ տալիս, ուղղում եմ, որ շաքարավազը լուծվի: Դնում եմ կափարիչով դեպի ներքև ու ծածկում:

Компот из клубники на зиму - Закрутки на зиму

Թողնում եմ ծածկոցի տակ մինչ լիարժեք սառելը: Սովորաբար պահանջվում է 2-3 օր:

Պահում եմ կամ խոհանոցում, կամ էլ խորդանոցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Оцените статью