Շուտով՝ ապրիլի 9-ին, նշվելու է լուսավոր տոն Սուրբ Զատիկը: Այն գեղեցիկ և յուրօրինակ դիմավորելու համար առաջարկում ենք հավկիթներ ներկելու յուրահատուկ տարբերակ՝ մարմարե հավկիթներ:
Մարմարե հավկիթներ ստանալու համար շատ բան հարկավոր չէ:
Անհրաժեշտ է.
- բաց և մուգ գույների սննդային ներկեր
- ձեթ
- խորը ափսե
Ինչպես ստանալ մարմարե հավկիթներ
- Եփած հավկիթները մի քանի րոպեով դրեք բաց գույնի ներկի մեջ:
- Երբ դրանք նուրբ երանգ ստանան, հանեք ջրից և անձեռոցիկով զգուշորեն չորացրեք:
- Մուգ գույնի ներկով ափսեի մեջ լցրեք 1 ճ.գ. ձեթ:
- Զգույշ խառնեք, որպիսի ձեթի կաթիլը փոքր մասնիկների բաժանվի:
- Ներկած հավկիթը դրեք ձեթով ներկի մեջ, շրջանաձև շարժեք այն խառնուրդի մեջ և հանեք:
- Որպիսի մարմարե էֆեկտը ստացվի, ձեթով խառնուրդի մեջ հավկիթը դրեք միայն մի անգամ: