Հարսը սկեսուրից թաքուն աղբն է գցում նրա պատրաստած պահածոները․․․ ուղղակի գլխումս չի տեղավորվում

Օրեր առաջ ընկերուհիս կիսվեց մի գաղտնիքով, որը, ճիշտն ասած, ինձ այնքան էլ չուրախացրեց։ Ներկայացնեմ նրա անունից․

Ամեն տարի իմ պատշգամբում հավաքում եմ բոլոր պահածոները, որը տալիս է սկեսուրս։ Մոտ 50-60 բանկա ես գցում եմ աղբը։ Նախկինում բացում էի բանկաները, թափում պարունակությունը, իսկ հետո լվանում էի և վերադարձնում սկեսուրիս։

Իսկ հիմա սկսել եմ նոր բանկաներ գնել, որոնք ամուսինս տանում է մոր ամառանոց։ Սկեսուրս ուրախ է, որ մենք ամբողջը կերել ենք, և հաջորդ տարի նոր պահածոներ է պատրաստում ու տալիս։ Ես էլ նրան ոչինչ չեմ ասում, որ չնեղացնեմ։ Ավելի լավ է ուղղակի գցեմ աղբը։

Տանը առանց այն էլ տեղ չկա, սկեսուրս էլ ամբողջ ամառ այդ գործով է զբաղված։ Իմ մոտ երբեմն էնպիսի տպավորություն է, որ նա ապրում է հանուն նրա, որ ամռանը բացի պահածոների իր փոքրիկ արտադրամասը։ Էլ ինչո՞վ զբաղվի։ Նրանք ինքնուրույն մշակում են հողը, ցանում, աճեցնում։ Իսկ երբ փակոցները պատրաստ են, զանգում է կանչում որդուն, որ գա տանի։

Բանն այն է, որ ոչ ես, ոչ երեխաներս չենք սիրում, չենք ուտում այդ պահածոները։ Նման ուտելիքից ոչ մի օգուտ չկա։ Ես սկզբում բազմիցս խնդրում էի նրան, որ էլ չտա մեզ։

Բայց ամուսնուս ծնողները կարծես չեն լսում ինձ։ Նրանք շարունակում են վարունգի և լոլիկի պահածո, մուրաբաներ ու սմբուկից տարատեսակ պահածոներ պատրաստել ու պատրաստել․․․ Ես նույնիսկ փորձել եմ բաժանել կոլեգաներիս, բայց ոչ ոք չցանկացավ վերցնել։

Խղճում եմ սկեսուրիս, նա այնքան ուժ ու ջանքեր է գործադրում, արդյունքում ամեն ինչ հայտնվում է աղբանոցում, ինձ իսկապես վատ եմ զգում։ Եթե սկեսուրս իմանա, ինձ հաստատ չի ների։

Понравилась статья? Поделиться с друзьями: