Հիասքանչ տորթ «Վիկտորիա», որը կգերի բոլորին իր գեղեցիկ տեսքով և անկրկնելի համով

Առաջարկում ենք պատրաստել հիասքանչ տորթ «Վիկտորիա», որը կգերի բոլորին իր գեղեցիկ տեսքով և անկրկնելի համով:

Բաղադրատոմսը շատ պարզ է, հեշտությամբ կարելի է պատրաստել տնային պայմաններում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 220գ շաքարավազ
  • 4 ձու
  • 220գ կարագ
  • 220գ ալյուր
  • մի պտղունձ աղ
  • 1թ.գ. վանիլային էքստրակտ

Կրեմի համար.

  • շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
  • 250մլ սերուցք 30%-ից ավել յուղայնությամբ
  • ելակի ջեմ

Զարդարելու համար.

  • թարմ ելակ
  • անանուխի տերևներ

Торт Бисквит королевы Виктории - Блог Ольги Яроцкой

Պատրաստման եղանակ.

  • Սկզբում խառնում ենք սենյակային ջեմաստիճանի կարագը, շաքարավազը և աղը, սկսում ենք հարել:
  • Շարունակելով հարելը՝ հերթականությամբ ավելացնում ենք հավկիթները: Ավելացնում ենք նաև վանիլային էքստրակտը:
  • Համասեռ զանգվածին ավելացնում ենք մաղած ալյուրը և հարում ցածր արագությամբ, որպիսի ալյուրը լավ խառնվի:
  • Ջեռոցի տապակը ծածկում ենք թխելու համար նախատեսված թղթով և լցնում ենք խմորի կեսը:
  • Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 20-30 րոպե՝ կախված ջեռոցից:
  • Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է հարել սերուցքն ու շաքարի փոշին՝ մինչ խիտ զանգված ստանալը:
  • Կորժը պատում ենք ջեմով, հետո քսում ենք կրեմը և դնում հաջորդ կորժը:
  • Երկրորդ շերտին կրեմ ենք քսում, զարդարում ելակով և անանուխի տերևներով:
  • Տորթը մի ժամով դնում ենք սառնարանը:

Торт Бисквит королевы Виктории - Блог Ольги Яроцкой

Բարի ախորժակ…

Оцените статью