Հյուրերս պահանջում են, որ պարտադիր պատրաստեմ պղպեղով այս խորտիկը…

Ամեն անգամ, երբ մեր տուն եմ հրավիրում մեր հարազատներին, ընկերներին, նրանք նախապես խնդրում են, որ իրենց համար պատրաստեմ պղպեղով այս խորտիկը:

Հիմա կպատմեմ, թե ինչպես եմ պատրաստում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • պղպեղ՝ 1կգ
  • քացախ խնձորի՝ 1ճ.գ.
  • սխտոր՝ 3 պճեղ
  • հատիկավոր մանանեխ՝ 1ճ.գ.
  • մեղր՝ 1ճ.գ.
  • մաղադանոս՝ 5-7 ճյուղ
  • ձեթ
  • աղ՝ 0.5թ.գ.

Պատրաստման եղանակ.

Կտրում եմ պղպեղի պոչիկները, հեռացնում սերմերը, կտրատում միջին կտորների:

Թավայի մեջ լցնում եմ ձեթ, տաքացնում: Այնուհետև մեջը լցնում եմ կտրատած պղպեղն ու տապակում բարձր կրակի վրա, մինչև պղպեղը կդառնա փափուկ ու հյութեղ:

Այդ ընթաքում կտրատում եմ մաղադանոսը:

Երբ պղպեղը բավարար փափկի, ձեթի հետ միասին տեղափոխում եմ կաթսայի մեջ:

Ավելացնում եմ մեղր, սխտոր:

Լցնում եմ խնձորի քացախը, աղը, մանանեխը:

Եվ վերջում մաղադանոսն ավելացնելուց հետո մանրակրկիտ խառնում եմ:

Փակում եմ կաթսայի կափարիչը ու թողնում, որ մի քանի ժամ մարինացվի:

Սառելուց հետո խառնում եմ ու մատուցում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

Оцените статью