Բոլորին է հայտնի, որ հնդկաձավարը չափազանց օգտակար է, և ցանկալի է, որ այն լինի յուրաքանչյուրի սննդակարգում՝ և մեծերի, և փոքրերի:
Այսօր կներկայացնենք յուրօրինակ բաղադրատոմս, որը կստիպի բոլորին սիրել հնդկաձավարը:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- աղացած միս՝ 300գ
- հնդկաձավար՝ 150գ
- սոխ՝ 1 հատ
- սխտոր՝ 2 պճեղ
- տոմատի մածուկ՝ 2ճ.գ.
- ձեթ՝ 2-3 ճ.գ.
- գազար՝ 1 հատ
Պատրաստման եղանակ.
- Հնդկաձավարը լվանալ և չորացնել ձեթով պատած թավայի մեջ:
- Սոխը մանր կտրատել, տապակել մսի և քերած գազարի հետ: Ավելացնել տոմատի մածուկը, լավ խառնել:
- Այդ խառնուրդին ավելացնել հնդկաձավարը, ավելացնել եռման ջուր այնքան, որ այն ծածկի հնդկաձավարը: Փակել կաթսան և եփել թույլ կրակի վրա:
- Արդեն պատրաստի հնդկաձավարին ավելացնել մանր կտրատած սխտորը, խառնել:
- Ցանկության դեպքում եփելու ընթացքում կարելի է ավելացնել նաև դափնետերև:
Բարի ախորժակ…