Սուրբ Զատիկից առաջ խանութներում վաճառվող կուլիչները ոչ բոլորին են դուր գալիս, բացի այդ, լուսավոր տոնը տարեկան 1 անգամ է, կարելի է մի քիչ ժամանակ տրամադրել և ուրախացնել տանեցիներին անուշաբույր թխվածքով։
Ներկայացնում ենք կուլիչի ավանդական տարբերակը
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ալյուր՝ 1-1,5կգ
- կաթ՝ 500 մլ
- կարագ՝ 220 գ
- շաքարավազ՝ 2,5 բաժակ
- ձու՝ 6 հատ
- չոր խմորիչ՝ 11գ
- չամիչ՝ 350 գ
- վանիլի շաքար՝ 10 գ
Պատրաստման եղանակ․
Խմորիչը լուծել գոլ կաթի մեջ։ Ավելացնել 2 բաժակ ալյուր, նորից խառնել և թողնել խառնուրդը տաք տեղում՝ ծածկելով խոհանոցային սրբիչով։
Առանձնացնել հավկիթների դեղնուցներն ու սպիտակուցներտը։ Դեղնուցին սովորական շաքարավազ ավելացնել և հարել։ Սպիտակուցները հարել առանձին՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի։
Խնորիչով զանգվածին ավելացնել հարած դեղնուցը, վանիլինը, խառնել, իսկ հետո լցնել փափկած կարագը՝ 200գ, խառնելուց հետո ավելացնել հարած սպիտակուցը։
Մնացած ալյուրը մաղել և խմոր հունցել 20 րոպե։ Նորից ծածկել սրբիչով և թողնել 1 ժամ՝ տաք տեղում։
Մինչ այդ թրջել չամիչը, լավ քամել, չորացնել։ Վերջում ավելացնել պատրաստի խմորին։
Կուլիչի ֆորմաներին կարագ քսել, լցնել խմորը՝ ազատ թողնելով ֆորմայի կեսը։ Եվս կես ժամով ուղարկել որևէ տաք տեղ։
Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 30–50 րոպե։ Ժամանակը կախված է ձեր ֆորմայի չափից։
Բարի ախորժակ։