Շատ համեղ ու օգտակար աղցան՝ կաղամբով և վարունգով

Օգտակար աղցանները պետք է մեր ամենօրյան ճաշացանկում պարտադիր լինեն: Առաջարկում եմ արագ պատրաստվող ևս մեկ աղցան:

Բաղադրությունը`

  • 250 գրամ կաղամբ
  • 2 հատ վարունգ
  • 1 թ/գ դդմի սերմ
  • մաղադանոս
  • կանաչ սոխ
  • 0.5 լիմոնի հյութ
  • զեյթունի ձեթ
  • սև պղպեղ
  • ծովի աղ

Պատրաստման եղանակը`

1.Կաղամբը մանր կտրատել: Վրան ավելացնել ձողաձև կտրատած վարունգը, մանր կտրատած մաղադանոսը և կանաչ սոխը: Ավելացնել դդմի սերմերը,լիմոնի հյութը, զեյթունի ձեթը: Համեմել աղով և սև պղպեղով: Բոլոր բաղադրիչները միասին խառնել և թողնել հանգստանալու 30 րոպե: Համեղ և օգտակար աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Оцените статью