Շերտավոր խմորով ուտեստ պատրաստելը շատ հարմար է. պատրաստվում է արագ, համեղ է ստացվում ցանկացած միջուկով:
Այսօրվա պիրոգն էլ բացառություն չէ: Կարելի է փոփոխել միջուկի բաղադրիչները և օգտագործել այն, ինչ ձեզ է հարմար:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- շերտավոր խմոր՝ 0,5 կգ
- նրբերշիկ՝ 400գ
- լոլիկ՝ 1 հատ
- թարմ սունկ՝ 4 հատ
- պինդ պանիր՝ 200գ
- մանանեխ՝ ըստ ճաշակի
- աղ
- սև պղպեղ
- ձու՝ 1 հատ
Ինչպես պատրաստել պիրոգը
- Խմորը գրտնակում ենք և տեղափոխում սննդի թղթով ջեռոցի թավայի մեջ:
- Խմորի մեջտեղի հատվածում՝ ամբողջ լայնությամբ, դնում ենք 400գ նրբերշիկը:
- Նրբերշիկի վրա քսում ենք մանանեխ, ավելացնում ենք պանիրի կտորներ:
- Պանիրի վրա դնում ենք լոլիկի շերտեր և կտրատված սունկ: Միջուկի վրա լցնում ենք աղ և պղպեղ:
- Խմորի եզրերը կտրատում ենք գծերի՝ տոնածառի նման:
- Խմորի գծերը բարձրացնելով բերում ենք միջուկի վրա. հերթով, երկու կողմերից, տեսքից պիտի հյուսի նմանվի:
- Քսում ենք ձուն և քունջութ ենք ցանում:
- Դնում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ 35-40 րոպեով:
Բարի ախորժակ