Շոկոլադե կորժերով և եփած խտացրած կաթով կրեմով այս տորթն ուղղակի խելքահան կանի ձեզ: Պահանջվում է 1 ժամից ոչ ավել ժամանակ, սակայն իսկական գլուխգործոց է ստացվում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 3 հատ
- թթվասեր՝ 600գ
- եփած խտացրած կաթ՝ 300մլ
- կաթ՝ 250մլ
- ալյուր՝ 200գ
- կարագ՝ 40գ
- կակաո՝ 40գ
- վանիլին՝2 գ
- փխրեցուցիչ՝ 1թ.գ.
Պատրաստման եղանակ.
Հարել ձուն՝ շաքարավազի և վանիլինի հետ միասին՝ մինչ խիտ սպիտակ փրփուր կստացվի: Ավելացնել կաթի կեսը և խառնել:
Մաղել ալյուրն ու կակաոն: Այս խառնուրդի կեսը լցնել հարած զանգվածի մեջ, նաև ավելացնել փխրեցուցիչը, և խառնել: Ավելացնել կաթի մյուս կեսը, խառնել, լցնել նաև մնացած ալյուրն ու կակաոն: Խառնել:
Վերջում լցնել հալացրած կարագը և խառնել:
Տաքացնել թավան, մի քիչ ձեթ քսել և թխել կորժերը՝ նրբաբլիթների նման: Միջին կրակի վրա թխել յուրաքանչյուր կողմից՝ մոտ 1,5 րոպե:
Պիտի ստացվի 20սմ տրամաչափով 6-8 կորժ:
Պատրաստել կրեմը. դրա համար անհրաժեշտ է հարել խիտ թթվասերը և աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը: Կարևոր է, որ երկու բաղադրիչներն էլ լինեն նույն ջերմաստիճանի: Կարող եք օգտագործել սերուցքի խտացուցիչ՝ ավելի խիտ կրեմ ստանալու համար:
Կորժերին հերթականությամբ կրեմ քսել՝ դնելով միմյանց վրա: Բոլոր կողմերից պատել կրեմով: Զարդարել ըստ ցանկության:
Թողնել սառնարանում մի քանի ժամ և մատուցել:
Բարի ախորժակ: