Ջեմով այս արագ և համեղ թխվածքաբլիթը պատրաստվում է 10 րոպեում: Ստացվում է նուրբ, բերանում հալվող քաղցրավենիք, որը կկարողանան պատրաստել նույնիսկ սկսնակ խոհարարները: Փորձեք, և այն կդառնա ձեր սիրելի աղանդերը:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 200գ
- կարագ՝ 200գ, կամ մարգարին
- խիտ թթվասեր՝ 6ճ.գ.
- աղ՝ մի պտղունձ
- ցանկացած ջեմ՝ միջուկի համար
Պատրաստման եղանակ.
Սառը կարագը կամ մարգարինը խառնեք ալյուրի հետ, ավելացրեք թթվասերը: Խմորն անհրաժեշտ է խառնել արագ, որ կարագը չհասցնի հալել:
Գրտնակեք խմորը, քառակուսիներ կտրատեք: Քառակուսի խմորի մեջտեղի հատվածում ջեմ լցրեք և միացրեք ծայրերը: Թխվածքաբլիթը դրեք սննդային թղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ և թխեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստի թխվածքաբլիթի վրա ցանկության դեպքում ցանեք շաքարի փոշի:
Բարի ախորժակ…