Առաջարկում ենք սամսայի արագ տարբերակ, որպեսզի ստիպված չլինեք մի քանի ժամ անցկացնել խոհանոցում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 2 հատ ձու
- 300մլ մածուն
- 1,5 թ.գ. աղ
- 0,5թ.գ. սոդա
- 0,5թ.գ. կիտրոնի հյութ
- 2-3ճ.գ. ձեթ
- 4 բաժակ ալյուր
- հավի աղացած միս
- 2-3 հատ կարտոֆիլ
- սոխ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Հարել ձուն, մածունը և 1թ.գ. աղը:
Առանձին մաղել ալյուրը, ավելացնել կիտրոնի հյութն ու սոդան: Ավելացնել ձվային զանգվածը, նաև ձեթը:
Այժմ խմոր հունցել: Անհրաժեշտության դեպքում կարելի է ալյուր ավելացնել:
Խմորին գնդի ձև տալ, դնել փակ տարայի մեջ և թողնել 1 ժամ:
Այժմ կարելի է պատրաստել միջուկը: Դրա համար անհրաժեշտ է մանրացնել սոխն ու կարտոֆիլը՝ ցանկալի է բլենդերով կամ աղալ: Ավելացնել դա աղացած մսին, նաև լցնել համեմունքներ: Լավ խառնել:
Այժմ խմորը կտրատել, փոքր գնդիկներ պատրաստել, յուրաքանչյուրը գրտնակել: Միջուկը լցնել խմորի այն կողմում, որն ալյուրոտ չէ: Փակցնել խմորի եզրերը՝ ինչպես որ նկարում է պատկերված:
Կարկանդակները դնել թղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ և ձվի սպիտակուց քսել:
Թխել 180 աստիճանի ներքո՝ 30-40 րոպե:
Բարի ախորժակ: