Սա ամենահամեղ, նուրբ, պարզ թխվածքն է, որ երբևէ փորձել եմ․ կիսվում եմ բաղադրատոմսով

Սպիտակաձավարից կարող եք պատրաստել ոչ միայն շիլա, այլև զանազան օգտակար ու համեղ ուտեստներ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • սպիտակաձավար՝ 150 գ
  • բարձր յուղայնությամբ սերուցք կամ թթվասեր՝ 3,5 ճ.գ.
  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 150 գ
  • ալյուր՝ 150 գ
  • վանիլին՝ ըստ ճաշակի
  • փխրեցուցիչ՝ 1 թ.գ.
  • ձեթ՝ 3 ճ.գ.

կարամելի համար.

  • շաքարավազ՝ 7 ճ.գ.
  • ջուր՝ 100 մլ

Նաև անհրաժեշտ է սպիտակ շոկոլադ:

Манник на молоке - 10 рецептов очень вкусного манника с пошаговыми фото

Պատրաստման եղանակ.

Ձուն խառնել շաքարավազի հետ և հարել՝ մինչ դրա լիարժեք լուծվելը:

Ավելացնել թթվասերը և ձեթը, հարել՝ մինչ համասեռ զանգված ստանալը:

Ավելացնել սպիտակաձավարը, փխրեցուցիչը, վանիլինը և մաղած ալյուրը, խառնել:

Տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորը:

Ջեռոցը տաքացնել մինչ 150 ջերմաստիճանի, թխել մոտ կես ժամ: Փայտիկով ստուգեք պատրաստ լինելը: Թողնել, որ սառի տապակի մեջ:

Շաքարավազը լցնել թվայի մեջ, բովել՝ մինչ կարամելի երանգ կստացվի, այնուհետև մաս-մաս լցնել ջուրը և խառնել փայտե գդալով:

Պիրոգի վրա կարամել լցնել և զարդարել հալեցրած սպիտակ շոկոլադով:

Երբ սառի, հանել տապակից:

Բարի ախորժակ:

Оцените статью