Արագ, գունեղ և շա՜տ համեղ այս աղցանի կողքով ոչ ոք անտարբեր չի կարողանա անցնել: Ձվով և գազարով աղցան։
Բաղադրիչներ
4 խաշած ձու
1 գազար
50 գ պանիր
2 պղպեղ
կանաչ սոխ
1 պճեղ սխտոր
աղ
սև պղպեղ
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Ձուն, պղպեղը խորանարդաձև կտրատել, ավելացնել քերած գազար, պանիր, կանաչ սոխ։

Ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել։

Աղցանը պատրաստ է։

Բարի ախորժակ