Ներկայացնում ենք շատ համեղ բիսկվիթի հետաքրքիր բաղադրատոմս, որը պատրաստվում է առանց ձվի:
Ստացվում է փքուն, հյութեղ ու փափուկ: Այն կարող եք օգտագործել նաև տարատեսակ տորթեր պատրաստելու համար: Ստացվում է արագ ու պարզ եղանակով:
Պահպանեք բաղադրատոմսը, միացրեք ֆանտազիան և բիսկվիթով ստեղծեք հրուշակեղենային գլուխգործոցներ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
400գ ալյուր
200մլ մածուն
200գ շաքարավազ
1թ.գ. սոդա
7ճ.գ.+1թ.գ. ձեթ
Պատրաստման եղանակ.
Առաջին հերթին գոլացնել մածունը, ցանկալի է գոլորշու վրա: Զգույշ եղեք, որ շատ չտաքանա:
Ավելացնել սոդան և խառնել:
Լցնել շաքարավազը և խառնել՝ մինչ լիարժեք լուծվելը:
Ավելացնել ձեթը, այնուհետև մաղած ալյուրը:
Խառնել այնքան, որ առանց գնդիկների հարթ խմոր ստացվի:
Ջեռոցի տապակին ձեթ քսել, ինչից հետո մեջը լցնել խմորը:
Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի և մեջը դնել տապակը: Թխել 30-35 րոպե: Փայտե չոփիկով ստուգել պատրաստ լինելը:
Պատրաստի բիսկվիթը թողնել ցանցի վրա՝ մինչ լիարժեք սառելը:
Բարի ախորժակ: