Սպանախը վաղուց այսպես եմ պատրաստում։ Որքան համեղ ու ախորժելի է։

Անհրաժեշտ բաղադրիչներ.
սպանախ – 2-3 կապ
ձու – 2 հատ
կարագ կամ բուսայուղ
աղ

Պատրաստման եղանակ․
Սպանախը լվանալ, կտրատել առանց չորացնելու: Սպանախի թաց տերևները լցնել կաթսայի մեջ, մի սուրճի բաժակ ջուր լցնել, կափարիչը ծածկել և շոգեխաշել մարմանդ կրակով: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել վրան, խառնել: Մեկ-երկու րոպե անց ավելացնել հարած ձուն: Եփել, մինչև ձուն պատրաստ լինի:

Բարի ախորժակ։







