Պատմում եմ, թե ինչպես պատրաստել այս ախորժելի, անուշաբույր պղպեղը՝ ձմռան համար: Վստահեցնում եմ, ինչքան էլ պատրաստեք, էլի քիչ է լինելու:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 700մլ 3 հատ բանկայի համար.
- կարմիր քաղցր պղպեղ՝ 1.7կգ, չմաքրված վիճակում
- թարմ սամիթ, ռեհան, մաղադանոս՝ յուր. փոքր կապ
- կծու պղպեղ՝ 1/2 հատ
- սխտոր՝ 5 պճեղ
- աղ՝ 2ճ.գ.
- շաքարավազ՝ 4ճ/գ/
- քացախ 9%` 100մլ
- ձեթ՝ 100մլ
- սև պղպեղ՝ 1թ.գ.
Պատրաստման եղանակ.
Քաղցր պղպեղը կտրատել երկար նեղ կտորների:
Մանր կտրատել կանաչին:
Ավելացնել կլոր կտրատած կծու պղպեղը:
Ավելացնել 5 պճեղ մանրացրած սխտոր, 2ճ.գ. աղ, 4ճ.գ. շաքարավազ, 100մլ 9% քացախ, 100մլ ձեթ, 1թ.գ. սև պղպեղ:
Մանրակրկիտ խառնել ու թողնել, որ 3 ժամ մարինացվի: Պարբերաբար խառնեք, որ պղպեղը հավասարաչափ մարինացվի:
Լցնել մաքուր չոր բանկաների մեջ՝ ամուր սեղմելով: Լցնել մնացած մարինադը:
Մեծ կաթսայի մեջ սրբիչ գցել, վրան դնել բանկաները ու փակել կափարիչներով: Կաթսայի մեջ գոլ ջուր լցնել՝ մինչ բանկաների նեղ հատվածը: Եռալու պահից սկսած ստերլիզացնել 15 րոպե: Զգուշորեն հանել կաթսայից ու հերմետիկ փակել:
Փակոցն առանձնանում է վառ համով, խրթխրթան է ու հյութեղ:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը