Վարունգով խառնուրդ՝ քաշի նվազեցման համար․․․Անհավանական բաղադրատոմս։Կարծում ենք, թարմ վարունգի օգտակարութ-
յան մասին խոսելու կարիք չկա: Ուրախացնում է այն, որ վարունգը և համեղ է, և առողջարար, և օգնում է նիհարել:Թեթև ու անսպա
սելի համեղ դիետան կօգնի.
- մաքրել օրգանիզմը տոքսիններից
- ազատվել ավելորդ կիլոգրամներից
- գեղեցկացնել մարմինը
- լավացնել նյութափոխանակությունը
- էներգիա ստանալ
Դիետայի ծրագիրը ներառում է.
- եփած ձու՝ 2 հատ
- վարունգ՝ 12 հատ
- մածուն կամ կեֆիր՝ ցածր յուղայնությամբ կամ անյուղ, 500 մլ
- սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ
Բեռնաթափման օրը նշված սննդամթերքը բաժանել 4 մասի.
Նախաճաշ 09:00.
խոշոր քերիչով անցկացնել 3 վարունգ, ավելացնել 4ճ.գ. մածուն և մանր կտրատած կանաչի:Աղ պետք չէ լցնել: Ցանկության դեպքում
1 պճեղ սխտոր ճզմեք;
Ճաշ 12:00.
պատրաստեք նույն խառնուրդից, սակայն ավելացրեք նաև 1 ձու;
Լրացուցիչ 15:00.
նույնը, ինչ պատրաստել եք նախորդ անգամ;
Ընթրիք 18:00.
նույնը, ինչ պատրաստել եք նախաճաշին:Այդ օրը շատ ջուր խմեք, իսկ ընթրիքից հետո կարող եք խմել նաև կանաչ թեյ՝ առանց շա-
քարավազի:Հաջորդ օրը դիետան շարունակելու է գործել, այնպես որ ևս 1 օրով հրաժարվեք մսից, ալկոհոլից, յուղոտ սնունդից, որ-
պեսզի ճարպի այրումը շարունակվի: Սնունդ ընդունեք օրական 4-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով:Շաբաթական 1 անգամ բեռ-
նաթափման օր կազմակերպելը բավական է: Մի մոռացեք օրական 1.5լ, իսկ ամռանը 2լ ջուր խմելու մա-սին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է
կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնա-
գետ բժիշկների։
ապրեք առողջ, եղեք գեղեցիկ ու ցանկալի