Տապակած շրեշտի լավագույն բաղադրատոմսը

Հայկական լեռնաշխարհը լի է ուտելի բույսերով։ Դեռ հին ժամանակներից մեր խոհանոցում շատ կարևոր տեղ է ունեցել բոլոր տեսակի ուտելի բույսերի օգտագործումը։ Գարնան գալով սկսվում է նաև կանաչիների մուտքը մեր խոհանոցներ։ Այսօր կպատրաստենք Շրեշտ։

Բաղադրությունը`

  • 1 կգ շրեշտ
  • 3 հատ ձու
  • 4 ճ/գ ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`

1․Շրեշտը մաքրել, լվանալ հոսող ջրի տակ և եփել աղ արած եռացող ջրի մեջ։
1․Պատրաստի շրեշտը հանել, ջրքամել և տապակել ձեթի մեջ 1 րոպե։ Ապա ավելացնել հարած ձուն։ եփել մինչև ձվի պատրաստ լինելը։ Կարելի է մատուցել սխտոր-մածունով։

Բարի ախորժակ

Оцените статью