Ադրբեջանի ՊՆ-ը հերքում է․ Հայ զինծառայողը չի հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է մարտի 21-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայողը գերեվարման մասին լուրը․ «Հայ զինծառայողը չի հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում և չի գերեվարվել»։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանին ձերբակալելու մասին

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, mարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Оцените статью