Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԱՂԵՏ Է Լոռու մարզում Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրողու տարբեր հատվածներ, քետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հահսել են շենքերի երկրոդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր Թուամանայն փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ են, մակարդակն այնքան բվբարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են ՙՙԿատաՙՙ սուպերմարկետը գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հսում են նախկին կայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Ըստ մեր տեղեկության գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներն կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են ամսնակցել: Խոսվում է անհետացած մարդկանց մասին:

 

Оцените статью