«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում կրքերերը չեն հանդարտվում։ Արդեն մի քանի որ է, ինչ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում են, որ հիվանդանոցում քաոսային իրավիճակ է ստեղծվել տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի պատճառով։
ArmLur.am-ը գրել էր, որ ԲԿ-ի տնօրենը աշխատանքից ազատում է աշխատակիցներին՝ առանց որևէ պատճառի։
Այս անգամ ահազանգը ավելի սարսափելի էր։ Տնօրենի քմահաճույքների պատճառով հիվանդանոցում ծեծկռտուք է տեղի ունենում։
Այս անգամ մեզ ահազանգած քաղաքացին պատմում է՝ անեսթեզիալոգիայի բաժնի բուժքույրը ոչ բարեհամբույր է բարևել տնօրենին՝ Հովհաննես Զոհրաբյանին։
Դրանից հետո տնօրենի հրահանգով գլխավոր բուժքույրը մոտեցել է անեսթեզիալոգիայի բաժնի բուժքույրին և ստիպել է, որ ազատման դիմում գրի, վերջինս չի ցանկացել, ինչից հետո գլխավոր բուժքույրը վարկաբեկել է, սպառնացել է՝ ասելով՝ հետո վատ կլինի և եթե նա չգրի, ապա դա նրանք կանեն իր փոխարեն։
Այդ ամենը լսելով եկել է բաժնի վարիչը՝ Շաքարյան Միքայելը, ով փորձել է պաշտպանել անեսթեզիալոգիայի բաժնի բուժքրոջը՝ ասելով, որ նա շատ բանիմաց աշխատակից է։
Այս ամենից հետո մոտեցել է հիվանդանոցի փոխտնօրենը՝ Սեյրան Հովհաննիսյանը, արդյունքում վեճ է ծագել փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև։
Սեյրան Հովհաննիսյանը Միքայելին տարել է իր սենյակ և ծեծի ենթարկել։
Աշխատակիցները պնդում են, որ Միքայել Շաքարյանի ձեռքերին կապտուկները նկատելի են։
ArmLur.am-ը կապ հաստատեց հիվանդանոցի անեսթեզիալոգիայի բաժնի վարիչ Միքայել Շաքարյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում հիվանդանոցում:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ծեծկռտուք չի եղել, պարզապես վիճել են։