ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ երգիչ-երաժիշտ Հարութ Փամբուկչյանը կարծես թե նոր սիրելի ունի: Բանն այն է, որ Հարութի կողքին նկատելի է եղել մոտ 55 տարեկան կին, ով ուղեկցել է Հարութին ԱՄՆ-ում կայացած կարևոր ու շքեղ երեկոնորից մեկին: Նրանք միասին պարել են, ժամանակ անցկացրել:
Տվյալ լուսանկարը հրապարակել է Աշոտ Ղսզարյանն ու նշել Հարութ Փամբուկչյանին: Նկատելի է, որ Փամբուկչյանը իր էջում որևէ լուսանկար չի հրապարակել այդ կնոջ հետ:
Մեզ մնում է հիշեցնել, որ երգիչը, տարիներ շարունակ խոսում էր իր կնոջ մասին և խոստովանում, որ իր կյանքը կնոտ մահից հետո այլևս նույնը չէ, այն դարձել է սև ու սպիտակ:
«Ինքը իր մшհով պատժեց ինձ:Հիմա ոչ մի բան չենք կարող անել ,ապրում եմ,շնչում եմ իրենով,ինչ էլ անեմ չեմ կարող ետ բերել,գոնե ասում եմ ՝Աստված ինչքան ինձ կյանք է տվել,ապրեմ առաքինի,նորմալ կյանքով,այն կյանքով,որ ինքը կուզեր,որ ես ապրեի»,— մեկ անգամ ասել էր Հարութ Փամբուկչյանը:
Նա նաև հարցազրույցներից մեկում նշել էր, որ ցանկանում է որդին ամուսնանա և դուստր ունենա, ում կանվանեն Ռուզան`ի պատիվ իր կնոջ: