«Աղբի տոպրակի տեսքով և այսքան թա՞նկ» համացանցը ծաղրում է  Dolce & Gabbana-ի ներկայացրած մարզակոշիկները

Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը վաճառքի է հանել ուշագրավ դիզայնով մարզակոշիկներ, որոնք, ինչպես գրում է Daily Mail-ը, նման են աղբի սև տոպրակների:

Հատկանշական է, որ դրանք վաճառվում են ավելի քան 1100 դոլարով:

Նշվում է, որ համացանցի օգտատերերը շտապել են քննադատել  Dolce & Gabbana-ի նորույթի դիզայնն ու նման բարձր գինը:

«Մարզակոշիկ՝ աղբի տոպրակի տեսքով և այսքան թա՞նկ»,- գրել է օգտատերերից մեկը:

Оцените статью