
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` մայիսի 18-ին, 22-ին առանձին շրջաններում, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Մայիսի 18-19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-22-ին՝ նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։