Այս պահի դրությամբ… Արտակ Բեգլարյանը ներկայացնում է՝ ինչ վիճակ է Արցախում

«Այս պահի դրությամբ Շուշիի այդ հատվածը շարունակում է փակ մնալ, որևէ ձևով իրավիճակը չի փոխվել, բայց պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ, եթե այդ հատվածը բացվի, չի նշանակում, որ Արցախի շրջափակումը վերացվել է, որովհետև Հակարիի կամրջի մոտ՝ Լաչինի միջանցքում, անցակետ կա և ադրբեջանական սահմանապահներ»,— Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Շուշիի այդ հատվածը շարունակում է փակ մնալ, որևէ ձևով իրավիճակը չի փոխվել». Արտակ Բեգլարյան

«Միակ դրական կողմը, եթե այս ճանապարհը բացվի այն է լինելու, որ Շուշիի շրջանի 4 գյուղերը՝ Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն և Վերին Շեն, ուղղակի կապ կունենան Ստեփանակերտի և Արցախի մնացած բնակավայրերի հետ»,— ասաց Բեգլարյանը:

Оцените статью