Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Արցախը հրաժեշտ տվեց մարտի հինգին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության զոհ դարձած ոստիկանության ծառայողներ Արմեն Բաբայանին, Դավիթ Դանիելյանին և Արարատ Գասպարյանին։ Բոլորի ականջում անընդհատ հնչում էր Դավիթ Դանիելյանի մոր խոսքերը՝ ԴԱՎԻԹՍ թող վերջինը լինի․․․։ Քանզի բոլորը նրա համար ԴԱՎԻԹ են»: