
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մայիսի 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-16-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։