Ասում եք էլի. մարդիկ այսքան չուզող, անհեռատես կլինե՞ն… ի՞նչ եք ուզում մարդիկ, միանգամից բիրդանաղա դառնա՞ք…

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում եք էլի. մարդիկ այսքան չուզող, անհեռատես կլինե՞ն։ Վայլդբերրիզից այնքան բողոքեցին, դա էլ հարամեցին, կրկնակի գները բարձրացրեցին։ Իսկ պետք էր բողոքել ոչ թե էժան ապրանքների դեմ, այլ թանկ տեղական ապրանքի։ Այդ տեղականն էլ թուրքական հումքով են կարում, կամ պատրաստում։ Իսկ Վայլդբերրիզում, ես առնվազն ուզբեկական բամբակյա ապրանք գնելու հնարավորություն ունեի։

«Wildberries-ից այնքան դժգոհեցին՝ դա էլ հարամեցին». Նարինե Կիրակոսյան

     Հարևան Իրանում բենզինը անվճար է, տոմատը 3 լումա արժի, Վրաստանի ծովափնյա լավագույն հյուրանոցը օրական 15-20 դոլարից չի անցնում, իսկ Երևանում քնձռոտ բնակարանի վարձը նվազագույնը 200 հազար դրամ է։

ՀայՓոստի 40 կետերում կբացվեն Wildberries–ի հանձնման կետեր
     Լավ, ի՞նչ եք ուզում մարդիկ, միանգամից բիրդանաղա դառնա՞ք։ Արդյունքում ի՞նչ եք ստացել. բնիկները կամ երկրից հեռանում են, կամ էլ ծայրահեղ վատ են ապրում, իսկ դիմացը հազարավոր օտարների եք լցրել, որոնք պետությանը մեծ հաշվով վնաս են բերում, ոչ թե օգուտ»:

Оцените статью