Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Ես պլանային ստուգում եմ անցնում: Ի՞նչ վերակենդանացում: Ես վաղը դուրս եմ գրվելու: Պարզապես պլանային ստուգում, որը ես անցնում եմ տարին մեկ անգամ »,- ասել է հումորիստը:
Պետրոսյանը նաև նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ լրագրողները կեղծ տեղեկություններ են հրապարակում: Հումորիստը պատմել է, թե ինչպես է մի անգամ գնացել հիվանդանոց, սակայն հրատապ խնդիրների պատճառով ստուգումը ստիպված է եղել հետաձգել։ Այնուհետև նա լրատվամիջոցներում հաղորդագրություններ է տեսել թեստերի մասին, որոնք նա իբր հանձնել է կլինիկայում:
«Սա ոչ միայն սուտ է, այլև անձնական կյանքի ներխուժում: Ոչ ոք իրավունք չունի դա անել առանց թույլտվության։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է»,- վստահեցրել է Պետրոսյանը։