Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը օրերս տոնեց իր 30-ամյակը:
Գոհարը հրապարակել է լուսանկարների շարք, որին կից գրել է.
«Այսօր իմ 30-ամյակն է և բախտ է վիճակվել ծնվել հենց այս մարմնում: Ես չեմ նախանձում ոչ-ոքի, չէի ցանկանա լինել որևէ այլ մեկը, բացի ինքս ինձնից, իսկ դա շատ հաճելի զգացողություն է: Շնորհակալ եմ ծնողներիս կյանքիս համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք:
Բոլոր երազանքները կատարվում են և երազեք մասշտաբային: Ես ձեզ սիրում եմ»:
Սիրված երգիչ Արկադի Դումիկյանը ներկա է եղել ծննդյան արարողությանը և կատարել է իր հիթային երգերից մեկը:
Տեսանյութը ստորև․