Արցախից տեղահանված ընտանիքները տեղափոխվում են Ձորագյուղ
Ձորագյուղի համայնքապետարանը տեղեկացնում է.
«Հարգելի համագյուղացիներ, մոտակա ժամերի ընթացքում սպասվում է Արցախից ընտանիքների ժամանումը նաև մեր բնակավայր: Նրանց կեցության նվազագույն պայմաններն ապահովելու համար կա ձեր օգնության կարիքը:
Ովքեր կարող են տրամադրել մահճակալ, անկողնային պարագաներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր, խնդրում ենք դիմել Ձորագյուղի վարչական կենտրոն:
Նրանք չբնակեցվող տներում են տեղավորելու` սեփականատերերի համաձայնությամբ»։