Արցախի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել

Արցախի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է․ «ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ԵՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ

2021թ. դեկտեմբերի 03-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված, անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրքեր, որտեղ ազգային ատելության շարժառիթով ինքնաձիգից կրակոցներ արձակելով դիտավորությամբ ապօրինաբար Ս. Սարգսյանին կյանքից զրկել են:
Դեպքի առթիվ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով, ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Աղբյուրը` ԱՀ քննչական կոմիտե

Понравилась статья? Поделиться с друзьями: