Դիմակներն իսկապես արդյունավետ են. նոր հետազոտություն

Դեմքի դիմակներն իսկապես պաշտպանում են մարդկանց կորոնավիրուսով վարակվելուց և կարող են նույնիսկ ավելի արդյունավետ լինել, քան սոցիալական հեռավորությունը: Այս մասին վկայում է ԱՄՆ-ի ռազմանավի վրա կատարված հետազոտությունը:

Գիտնականները ուշադիր հետևել են, թե ինչ է տեղի ունեցել ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» նավի վրա, երբ մարտին զինծառայողների շրջանում բռնկվել էր կորոնավիրուս:

Նավի անձնակազմի 4900 անդամներից ավելի քան 1000-ի մոտ Covid-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել:

Եվ այդ ժամանակ անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մշտապես դիմակ կրողների միայն 55,8%-ն է վարակվել այդ հիվանդությամբ, իսկ չկրողների՝ 80,8%-ը․ այսպիսով, դիմակի կրումը վարակվածության հավանականությունը նվազեցրել է 25%-ով։

Դիմակներն, իսկապես, ավելի արդյունավետ են եղել հիվանդության տարածումը կանխելու համար, քան սոցիալական հեռավորությունը, որը 70 % -ից նվազեցրել է վարակվածության մակարդակը 54,4% -ի (15,6% նվազում):

Սոցիալական հեռավորությունը մեկն էր առավել խիստ պահպանվող կանոններից Բրիտանական մեկուսացման ժամանակ, ինչպես նաև՝ ամբողջ աշխարհում, մինչ խիստ քննարկվում էր դիմակների արդյունավետությունը։

Սակայն գիտնականներն ապացուցել են, որ դիմակներն արդյունավետ են մարդկանց մոտ վիրուսի տարածումը կանխելու համար, երբ իրենք են հիվանդ։

Դրանք խոչընդոտում են բացիլների տարածումը, որոնք դուրս են նետվում մարդու քթից և բերանից, երբ նա շնչում է, խոսում է, հազում կամ փռշտում է, կամ վարակված է կորոնավիրուսով:

Եթե այդ բացիլները դուրս չեն գալիս դիմակից և չեն պտտվում օդում, նրանք չեն կարող ներշնչվել այլ մարդկանց կողմից կամ նստել մակերևույթներինին, որոնց մյուսները կարող են դիպչել:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն, ըստ այդմ, պարտադիր է դարձրել դիմակների կրումը, և այսօրվանից դրանք պարտադիր են բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում, փակ տարածքում:

Like this post? Please share to your friends: