«Մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս շուտ բացվի այդ միջանցքը, որը շատ կարևոր է Թուրքիայի ու Ադրբեջանի համար և համարվում է ռազմավարական հարց ու պետք է գտնի իր լուծումը։
Երբ այն բացվի, Բաքվից մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ հասնել Կարս։
Ինչ վերաբերում է միջանցքի` Հայաստանով անցմանը։ Եթե Հայաստանը չի ցանկանում, որտեղո՞վ կանցնի այն։ Կանցնի Իրանով։
Իրանը այժմ դրական է նայում այս հարցին, ուստի հնարավորություն կլինի, որ անցումն ապահովվի Իրան-Ադրբեջանով». Ռեջեփ Էրդողան