Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. Նիկոլ Փաշինյան

Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. Եթե Եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եկեղեցին պատասխանել է Փաշինյանի մեղադրանքներին

Փաշինյանն ասածը ապացուցելու համար մեջբերեց Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից: «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար ով հակառակվում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում»,-մեջբերեց Փաշինյանը և հավելեց. «Թող Եկեղեցին ինքը իր տեսության, իր էության, իր մասին մտածի և թող Աստված մեզ օգնի հզորացնել և խաղաղություն բերել մեր պետությանը»:

Սիսիանում հոգեւորականը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչ է անում գնալ 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. «Ինչքան էլ բարդ լինի՝  դա պետք է հրապարակային անենք: Ախր ձեզ այնպիսի հիասթափություններ են սպասում, ընդ որում՝ ապացուցելի հիասթափություններ, եկեք, խնդրում եմ: Եկեք ու տվեք բոլոր հարցերը», — հայտարարեց նա:

Оцените статью