Երևան քաղաքում՝ Մայիսի 23-ին կեսօրից հետո, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ը, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում` Մայիսի 23-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ը ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ: Օդի առավելագույն ջերմաստիճան 31.3°C (1989թ.) Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |