Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, ով որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր 11-ամսական տղայի հետ ցած ընկած երիտասարդ կինը վլոգեր, լրագրող Օվսաննա Սողոյանն է։ Նրա ընկերներից Նունե Այլանջյանը սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է կատարել․

«Դեռ 10 տարի առաջ, երբ Դար21-ում լրագրող էինք փնտրում, ով պիտի աշխատեր ինձ հետ միևնույն թիմում, ես միանգամից քվեարկեցի քո օգտին:
Ես ընտրեցի քեզ ու չսխալվեցի, Օվսաննա
Հիշում եմ մեր` առաջին անգամ իրար հետ տեղ գնալը:)) Արտաշի շաուրմայանոցում էինք, ասեցիր` սիրում ես, որ աղջիկները չեն թաքցնում, որ սիրում են շաուրմա ուտել, իսկ հետևի պատին կախված թիվիով մեր Դար21-էր պտտվում…
Իսկ հետո, երբ դուրս եկար Դար-ից, սկսեցի հետևել հաջողություններիդ ու ուրախանալ դրանցով:
Հետո իմացա, որ ունես քո ընտանիքը ու ՍԷր Րաֆֆիին, որով ապրում էիր…
Դժվար ա գրել սիրելի մարդկանց մասին, էն էլ անցյալով:
Ափսոս մեր հարցազրույցը էդպես էլ տեղի չունեցավ, դու ինձ պիտի պատմեիր Բալիից…մնաց հաջորդ կյանքում:
Հոգիդ լույսերի մեջ մնա, Օվս»։