Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվրոտեսիլ՝ սարքած, ոչ լուրջ մրցույթ, պայմանավորված՝ որ երկիրը պետք է հաղթի: Շատ զարմացած եմ, որ մերոնք 12 միավոր տվեցին Իսրայելին: Կյանքում շատ լուրջ բաներ կան, լուրջ մի վերաբերվեք էս հիմար մրցույթին, որտեղ գնահատում են սատանայական շոուները: Ով փող ունի, նա էլ կանցնի, լրիվ խաղ է:
Իրեն հարգող, կարգին մարդը էդ մրցույթին չի մասնակցի: Բա մեր տղերքի արյո՞ւնը: Մենակ չփորձեք սուտ լացել»: